Ձեր դաշինքի առաջնորդի ղեկավարությամբ այցելեք Գարեգին Բ-ին, թող թողություն տա նախկին մե ղքերին: Կամ պետք է խոստովանեք, որ Քոչարյանը սրբապ իղծ է, կամ… «ՉԻ»

4rd.am-ը գրել է. «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ ժողովրդի ապստ ամբության իրավունքը ամրագրված է միջազգային իրավունքում։ «Այդ իրավունքը սրբազան է»,- նշել է նա։ «ՉԻ». Հիմա ևս մեկ անգամ նայեք 2008 թվականի

Մարտի 1-ի կադրերը, ևս մեկ անգամ աչքի անցկացրեք ներկայիս շեֆ Ռոբերտ Քոչարյանի՝ այդ օրերի ասուլիսները և մեկնաբանություններն ու նույն բանը կրկնեք: Կամ պետք է խոստովանեք, որ Քոչարյանը սրբապ իղծ է, այսինքն՝ նա ոտնահարել է մարդկանց սրբազան իրավունքը, կամ էլ հայտարարեք՝ այդ տարիներին փոքր եք եղել ու լավ չեք հիշում, թե

ինչու էր ժողովուրդն ապստ ամբել: Կա ևս մեկ տարբերակ. դաշինքի առաջնորդի ղեկավարությամբ այցելեք Գարեգին Բ-ին, թող թողություն տա նախկին մե ղքերին, դրանից հետո կարող եք դառնալ ազատության ու սրբության մեծ ջատագովներ: Եվ վերջապես. արդեն պատգամավոր եք, օրենսդրական նախաձեռնություն բերեք խորհրդարան, որպեսզի այլևս հստակ լինի՝ քանի հոգին են ժողովուրդ,

իսկ քանիսի պարագայում կարելի է մարդկանց ամբոխ անվանել: Կամ էլ՝ եթե դաշնակ են ու աջարակից, ապա ժողովուրդ են, մնացած դեպքերում՝ վերահսկողությունից դուրս եկած ահաբ եկիչներ, որոնք դուրս են գալիս տրոլեյբուսների հետևից ու կրա կում ոստիկանների վրա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *