Մեր պա րտությունից հետո սկսեցին էլ ավելի հարգել ու լավ վերաբերել Ալիեւին ու Ադրբեջանին: Հատկապես լավ են վերաբերում «մաչո» Էրդողանին, ով… Հովսեփ Խուրշուդյան

Հովսեփ Խուրշուդյանը գրել է. Ռուս ազգի մեջ, ինչպես որ ցանկացած ազգի, կա լավ եւ վատ տեսակները: Թե դրանցից որն է իշխող դիրք գրավում՝ հաճախ դա կախված է պետական եւ հասարակական կարգից: Այժմ, ցավոք, ՌԴ-ում կայսերապաշտության արմատավորվածության եւ

դա չհաղթահարելու պատճառով, այդ երկրում իշխում են տմարդի հոգեբանությունը ու մարդկային հարաբերությունները: Այդ հոգեբանության կրողները ոչ թե արդարին են հարգում, այլ ուժեղին: Իրենց համար ուժեղն ու արդարը նույն բաներն են: Ընդ որում, նրանց համար բացարձակ ամոթ չի տասը հոգով մեկի վրա հարձակվելը. կարեւրը հաղթելն է,

ստորացնելը եւ դրանով «բարձրանալը», լավ զգալը: Իսկ հաղթողը, ըստ նմանների՝ ուժեղն է, այսինքն նաեւ իրենց պատկերացրած «արդարը»: Դրա համար էլ մեր պա րտությունից հետո սկսեցին էլ ավելի հարգել ու լավ վերաբերել Ալիեւին ու Ադրբեջանին: Ու թքած, որ Թուրքիայի ու իսլամիստների ներգրավմամբ ու իրենց դա

վաճանության պայմաններում մեզ հաղթեցին: Դրա համար էլ հատկապես լավ են վերաբերում
«մաչո» Էրդողանին, ով իրենց ինքնաթիռն է խ ոցում, ով իրենց դեսպանին է սպա նում, ով իրենց ուղղաթիռն է խո ցում հենց ՀԱՊԿ տարածքում: Անգամ ամերիկացիներին թեեւ ատում են, սակայն հարգում: Անգլիան համարում են իրենց թիվ 1 թշ նամին, բայց

ամենաշատը հենց Մեծ Բրիտանիան են նաեւ սիրում ու ընտրում որպես իրենց ապրելու, սեփականություն ձեռք բարելու, իրենց երեխաներին ուսման ուղարկելու տեղ: Ի դեպ, չհիշեցնեմ, թե ոնց են հարգում չեչեններին, կովկասցիներին այն բանի համար, որ իրենց հախից կարողանում են գալ: Սա թվում է քաղաքական կատեգորիա չէ, սակայն Ռուսաստանում այսօր իշխող տեսակի դեպքում, հենց սա է թիվ 1 քաղաքական կատեգորիան: Ու քանի դեռ մենք իրենց հույսին ենք՝ մեզ առհամարհանքով են վերաբերելու, որպես մի

«աղքատ ազգականի», ամեն կերպ փորձելու են նվաստացնել: Հենց մենք դիվերսիֆիկացնենք մեր արտաքին հարաբերությունները ու նվազեցնենք իրենցից կախվածությունը՝ կսկսեն մեր շահերը հաշվի առնել: Տեսեք. բավական էր ԵՄ-ն մեզ 2,6 միլիարդ եվրոի օժանդակություն խոստանար՝ արդեն իրանց կամակատար հայազգի եւ ռուս օլիգարխներին ուղարկեցին ՀՀ՝ միլիարդանոց ներդրումների խոստումով, ինչը այս 30 տարվա ընթացքում երբեք չեն արել: Որ մեիկն ասեմ…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *