Պարտությունից վառված փարսյան գևորգը Կապան է հրավիրել հոգեխանգարված շանթ հարությունյանին, որն էլ «Շանթ դաշինք» կոչվող կազմակերպության կողմից քաղաքապետի թեկնածու է առաջադրել նրան: Դա այն նույն շանթն է, որը… Ալիս Սողոմոնյան

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԱՍԱԾ ՆԵՐՔԻՆ ԹՈՒՐՔԵՐԸ
Ցավն այն է, որ դրանք ավելի շատ հենց Սյունյաց լեռնաշխարհում են, որը Նժդեհի սրբության սրբոցն էր: Գարեգին Նժդեհ, թող փառավորվի քո սուրբ հոգին, լավ է, որ չես տեսնում, թե քո ասած ի՜նչ ներքին տականքներ են քո անունով երդվում ու ժողովրդին խաբում:

Ես վստահ եմ (ծնունդով կապանցի լինողի հավատով), որ իմ Կապան քաղաքի բնակիչներից յուրաքանչյուրը շա՜տ էլ լավ գիտե քեզ որպես Սյունիքի փառապանծ զորավարի և հավատարիմ կմնա քո դավանած ազգային գաղափարներին: Սակայն այսօր այնպիսի՜ դավադրություն է հասունանում այդ քաղաքում, որ վախենում եմ, թե բնակիչներից շատերը

միամտաբար խաբվեն կեղծ
գայթակղություններից: Օրինակ, գևորգ փարսյան ազգանունը կրող ներկա քաղաքապետը, բնակչությանը օգնություն տրվող ծրագրերը, որոնք նոր կառավարությունն է իրականացնում, վերագրում է իրեն, ձևակերպում է, իբր թե, իր անձնական օժանդակությունն է տալիս բնակչությանը: Եթե կառավարության ծրագրերը օգնություն տրվող գումարի 60-70% են

կազմում, և միայն 30-40% է համայնքապետարանի բյուջեից, որն էլ պետությունից տրվող դոտացիան է եւ նաև բնակիչներից գանձվող հարկերից է հավաքվում, այդ ի՞նչ թվաբանություն է գործում փարսյանի մոտ, որ այդ ամենը ձևակերպվում է որպես իր միջոցներից տրվող օժանդակություն: Այդ ինչպե՞ս է, որ սուբվենցիոն մրցութային ծրագրերում առավելապես մասնակից և մշտական հաղթող է

դառնում ջահել քաղաքպետ փարսյանի հայրը: Պարզ չի՞, որ ծրագրերից եկած գումարները գնում են փարսյանների ընտանիք: Սա ի՞նչ է՝ հայր ու տղա զարմանալի թողտվությամբ իրենց անձնական բարեկեցությո՞ւնն են բարելավում պետության հաշվին: Սա չե՞ն տեսնում կապանցիները, որոնք շուտով ընտրության են գնալու: Այս ամենն իմացողն ի՞նչ խղճով պիտի

ձայն տա փարսյանի օգտին: Դեռ ավելին, նա՝ փարսյանը սուտ լուրեր է տարածում (շատ փաստեր կան) սահմանների մասին՝ անհանգիստ վիճակի մեջ պահելով բնակչությանը: Դա նաև երկրի անվտանգությա՛ն խնդիր է: Մարդ ինչքա՜ն պիտի անպատասխանատու լինի, որ իր այդ կեղծ պահվածքով փորձի էժան դիվիդենտներ շահել:
Հանցագործ քոչարյանի հավատարիմ փարսյանն ա՛յն կերպարն է, որ պառլամենտական վերջին ընտրություններից առաջ բացահայտ քարոզում էր

Հայաստանը վաճառած, արյունաքամ արած ռոբիկ քոչարյանի օգտին, անամոթաբար էլ հայտարարելով, թե՝ «հունիսի քսանին կհամոզվենք, որ մեր հայրենակիցները վստահության քվեն կտան Ռոբերտ Քոչարյանին ու «Հայաստան» դաշինքին»: Փառք Աստծո, չստացվեց: Ու հիմա, պարտությունից վառված փարսյան գևորգը Կապան է հրավիրել հոգեխանգարված շանթ հարությունյանին, որն էլ «Շանթ դաշինք» կոչվող կազմակերպության կողմից քաղաքապետի թեկնածու է առաջադրել փարսյանին: Դա այն նույն շանթն է, որ մի ժամանակ ազատ արժեքներ էր կրում, նախ

ռեժիմի դեմ էր պայքարում՝ փայտե մի դագանակ ձեռքին, իբր սեռժիկի դեմ «հեղափոխություն» էր անում «Ազատության» հրապարակում: Երևում է դասեր չի առել այն բանից, որ սեռժիկը նրան կալանավորեց: Սա մոռացե՞լ է շանթը, որ հիմա միացել է ռոբոսեռժական դավաճան կլանին և Կապանում դավադիր խաղեր է տալիս նոր իշխանության դեմ: Այժմյան քաղաքապետ փարսյանն իր իշխանությամբ նեղում է քաղաքապետարանին ենթարկվող հիմնարկների ղեկավարներին, որ առաջիկա ընտրություններում ձայն տան իր օգտին: Եվ ես հիմա իմ սիրելի կապանցիներին, իմ հայրենակիցներին հորդորում եմ, որ լավ հիշեն մի բան՝ բոլոր

բարեփոխումները կատարվում են կառավարության ծրագրերով, և դրանք վերագրել իրեն, դա ընդմենը փարսյան գևորգի խաբեության հետևանք է: Մի՛ խաբվեք դրան:
Եվ վերջում: Երանելի Գարեգին Նժդեհ, Ձեր խոսքերը որքա՜ն բնորոշ են մեր այսօրին. «Ազգերն ամենից շատ տառապել են և կտառապեն իրենց տականքների երեսից»:
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *