Չղջիկներին, թռչուններին, կրիաներին և մարդկանց միավորում է գոնե մեկ բան՝ նրանք բոլորը քնում են: Փաստացի, մարդը իր կյանքի 1/3-ը ծախսում է քնի վրա, սակայն քունը հետազոտող գիտնականները, առ այսօր չեն հասկանում պատճառը: Քունը պաշտպանում է կենդանուն վտա նգից: Ըստ Սայնս ամսագրում տպագրված նյութի,

քնի նշանակությունը համարվում է գիտության հարյուր քսան հինգ չլուծված խնդիրներից մեկը: Այս առիթով ստեղծված դեռ ոչ մի տեսություն դեռևս չի հաստատվել, և դրանցից մի քանիսը անգամ, իրար հակասում են: ՅուՍիԷլԷյ-ի հոգեբուժության պրոֆեսսոր Ջերոամա Սիգելի

նոր վերլուծությունը, թույլ տվեց հետևություն անել, որ քնի հիմնական ֆունկցիան՝ կենդանու գոյության ընդունակության բարձրացումը ու նրան ռիսկերից պաշտպանումն է: «Կենդանիների գոյության տեսանկյունից նայելով քունը, որպես օրենք, քննարկվում է որպես բացասական բան, քանզի քնած կենդանին, գիշատ իչների

համար առավել խո ցելի է, և չի կարող ադեկվատորեն հակազդել»,— նշում է Սիգելը: Քունը կարող է կատարել նաև որոշ ֆիզիոլոգիական ու նյարդաբանական ֆունկցիաներ, որոնք չեն կարող կատարված լինել արթուն վիճակում: Սիգելի լաբորատորիան, տարբեր կենդանիների քնի հետ կապված նոր հետազոտություն է

իրականացրել, քննարկելով բադակտուցին, և այլ ձվադնող կաթնասունների: Ոչ ակտիվ վիճակները բնորոշ են նաև տեսակների լայն սպեկտրի, օրինակ՝ բույսերի ու պարզագույն միկրոօրգանիզմների համար: Այս տեսակները ունենում են այնպիսի անգործության վիճակներ, որոնք տարբերվում են քնից: Դա խոսում է էն մասին, որ քունը կարող է անհրաժեշտ լինել ուղեղի համար: Ձմեռաքունը՝ էնպիսի մի վիճակի օրինակ է,

որը կարողանում է կարգավորել կենդանու վարքը, գոյատևելու տեսանկյունից: Կենդանին ի վիճակի չէ, ձմեռը անց կացնելու համար միգրացիա իրականացրել առավել տաք կլիմայական գոտի: Այդ պատճառով էլ ձմեռաքունը օգնում է նրան գոյատևել՝ կրճատում է էներգիայի և սննդի պահանջը, պաշտպանում է նրան գիշատ իչներից, քանզի նա թաքնվում է որջում:

от Elen

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *