Ժամանակակից աշխարհում դժվար է դաստիարակել երեխաներին: Բայց իրականում դա մեծ պատիվ է: Եթե ​​երեխաներ ունեք, ապա հպարտացեք այդ աշխատանքը ստանալու համար՝ աշխարհի ամենակարևոր աշխատանքը: Այդ աշխատանքը կատարելը մեծ ուրախություն է: Վերջապես, դուք աշխարհը փոխելու հնարավորություն

եք ստանում՝ կրթելով անձանց, որոնք վաղը այն ավելի լավը կդարձնեն: Ով էլ որ լինեք՝ հայր, մայր, տատիկ, պապիկ կամ պարզապես ընտանիքի ընկեր, դուք ստանում եք այս հաղորդության՝ փոքրիկ մարդու կազմավորման բանալիները: Սխալ կլինի նշել, որ բոլոր առիթների համար կան պատրաստի բաղադրատոմսեր

կամ բոլոր հարցերին առկա են պատասխաններ: Ամեն անգամ, դուք կկատարեք ձեր սեփական ընտրությունը, որոշումներ կկայացնեք, կկասկածեք, կսխալվեք, կուղղեք սխալները, կուրախանաք առաջին հաջողություններից … Սա կոչվում է դաստիարակություն: Վերջապես, մենք բոլորս տարբեր ենք՝ հետևաբար,

Մեր երեխաները ևս տարբեր են: Բայց կան հիմնական սկզբունքներ, որոնց պետք է հավատարիմ մնան բոլոր մեծահասակները: Հակառակ պարագայում նրանք երբևէ չեն կարողանա դաստիարակել երջանիկ ու բարի մարդկանց: Ահա 10 ոսկե կանոն ճիշտ երեխա դաստիարակելու համար. 1. Միշտ ներողություն

խնդրեք ձեր երեխաներից, եթե իսկապես մե ղավոր եք: 2. Ոչ մի անգամ մի կարծեք, որ դուք առավել խելացի եք, քան երեխան, միմիայն այն պատճառով, որ առավել մեծ եք: 3. Մի մոռացեք շնորհակալություն հայտնել երեխաներին ամեն անգամ, երբ նրանք ինչ-որ լավ բան են կատարում ձեր կամ այլ մարդկանց համար: 4. Մշտապես խոստովանեք ձեր սխալները և արեք դա բաց ու անկեղծ: 5. Լսեք ձեր երեխաներին շատ ուշադիր, ինչքան էլ որ հոգնած եք աշխատանքային օրվանից հետո: Երբեք չարհամարհեք նրանց և

մի վանեք նրանց: 6. Համոզվեք, որ ընդունելի վարքի համար սահմանել եք ճիշտ սահմաններ: 7. Օրինակ ծառայեք ձեր երեխայի համար`ամեն ինչում: 8. Սովորեցրեք նրանց համբերություն, բարություն և սեր: 9. Բացատրեք նրանց, որ բոլոր գործերը ու արարքները ունեն լավ կամ վատ հետևանքներ: 10. Հաճույք ստացեք երեխաների մասին հոգ տանելուց ր դաստիարակելուց: Ամեն օր ու ամեն րոպե:

от Elen

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *