Ահա բաներ, որոնք դուք չեք կարող գնել փողով: Ու հենց այդ պատճառով՝ դրանք պետք է գնահատվեն հենց սկզբից։ 1. Սեր. Սերը երկնային, ազնիվ, խորհրդավոր բան է: Եվ փողը պարզապես փոխանակման մեթոդ է՝ ոչ ավել, ոչ պակաս: Այո, մեր մշակույթում ընդունված է աստվածացնել հարստությունը,

բայց դա երբևէ ձեզ իրական սեր չի բերի: 2. Ճմարտություն. Կարող եք փողով գնել ազդեցություն, բայց ճշմարտությունը հնարավոր չէ գնել: 3. Ժամանակ. Ամեն անցնող վայրկյանը այն ժամանակն է, որը դուք երբևէ ետ չեք բերի: Մեր կյանքը սկսում է մարել՝ ծնվելու պահից: Ոչ մի փող չի կարող հետ տալ ժամանակը:4. Խաղաղություն.

Ձեր մտքերի կատարելագործումը դա միակ բանն է, որը երբևէ ձեզ կբերի իսկական խաղաղություն: Եվ ամենաարժեքավոր ունակությունը՝ ամեն իրավիճակից դրականը քաղելն է: 5. Տաղանդ. Ունակությունները, որոնք դուք ունեք, անգին են: Չնայած փողը հաստատ կարող է

օգնել զարգանալուն, բայց այն երբևէ չի կարող ձեզ տաղանդ կամ հմտություն հաղորդել: 6. Առողջություն. Չնայած նրան, որ գումարով կարելի է դեղահաբեր գնել, բայց դրանք չեն կարող փոխարինել բնական առողջությանը, երբ այն խարխլվում է: Երբեմն նույնիսկ բժշկության ամենապայծառ միտքը անզոր է հիվանդությունների առաջ: 7. Վարք.

Չգիտես ինչու, պարզ է դառնում, որ այն անձինք, ովքեր չեն լողում փողի առատությամբ, շատ ավելի բարի են: Միուցե այն պատճառով, որ նրանք գնահատում են սովորական մարդկային հարաբերությունները, որոնք ավելի թանկ են, քան յուրաքանչյուր գումար: 8. Ճշմարիտ ընկերներ։ Փողը, բնականաբար, գրավում է ընկերներին: Բայց քիչ հավանական է, որ նրանք ձեզ հետ լինեն ելնելով անկեղծ դրդապատճառներից: Իսկական ընկերներն այն անձինք են, ովքեր ձեզ հետ են ուրախության ու տխրության պահին:

Եվ ոչ միայն այն ժամանակ, երբ դուք ունեք հնարավորություն և փող: 9. Գիտելիք. Կարող եք գնել ուսուցում, վկայական, դիպլոմ, բայց ոչ գիտելիքներ և հմտություններ: Փողը չի մեծացնում մտավոր ունակությունները: 10. Ներկայություն և ընդունում. Սրանք այստեղ ու հիմա ապրելու զարմանալի ունակություններ են, բոլոր հար վածները և խթանները ճակատագրից վերցնելու նպատակով: Եվ դա միայն ուժեղ ոգով ու հասուն մարդկանց է հասու:

от Elen

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *