Ժամանակակից հասարակությունը մարդու կյանքի տվյալ տարիները պաշտամունքի առարկա է դարձրել: Ասել է, թե հենց դա է կյանքի ամենաանհոգ ժամանակահատվածը, վերցրու կյանքից առավելագույնը:
Մինչդեռ հոգեբան Մեգ Ջեյը իր «Կարևոր տարիներ» գրքում ցույց է տալիս, որ քսանից երեսուն տարեկանը ոչ թե ոչ մի բան

չանելու և անհոգության շրջանն է, այլ լավագույն ժամանակահատվածը սեփական անձի զարգացման համար: ՈՒՂԵՂԻ ՀԻՊԵՐԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ: Երեխան մինչև 5 տարեկան կարող է հեշտությամբ յուրացնել էն լեզուն, որը լսում է իր շրջապատում: Այս ու այլ կարողություններ ուղեղը դարձնում են հիպերակտիվ, նյարդային բջիջների ու դրանց

միջև կապերի քանակությունը կտրուկ մեծանում է: Հետո, յուրացնելով նոր գիտելիքները, ուղեղն «անջատում է» այն նեյրոնները, որոնց կարիքն էլ չունի: 2-րդ նման «հնարավորությունների պատուհան» բացվում է հենց քսանից երեսուն տարեկանում: Այդ ժամանակ մեր ուղեղն արդեն վերջնական ձևավորվում է, և երրորդ նման փորձի հնարավորություն մենք էլ չենք

ունենա: Այս շրջանում ուղեղն ի վիճակի է լուծել որակապես այլ առաջադրանքներ՝ մասնագիտական, անձնական ու ընտանեկան: ԿԵՆՍԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ: Այն, ինչ մենք անում ենք 20-30 տարեկանում, ունենում է որոշիչ դեր մեր ողջ հետագա կյանքի համար: Եթե նույնիսկ այս շրջանում չկարողանաք գտնել ձեր հետաքրքրություներին ու մասնագիտությանը լավագույնս

համապատասխանող աշխատանքը, ապա պետք է գոնե ձեր ժամանակը և ձեր կարողությունները ներդրում անեք ինքներդ ձեր մեջ: Այդ ամբողջը դառնալու է ձեր կենսական կապիտալը՝ սկսած քննական գնահատականներից, դասընթացներից, վերջացրած շփման կարողություններով, խնդիրներ լուծելու ունակությամբ և այլն:

ԿԱՐԻԵՐԱ ՍԿՍԵԼՈՒ ՊԱՀԸ: Որքան շուտ սկսեք ձեր կարիերան կամ բիզնեսը, այնքան ավելի լավ: Նա, ով մեկնարկել է երեսուն տարեկանում, դժվար թե կարողանա հասցնել նրանց հետևից, ովքեր իրենց գործունեությունը սկսել են քսանում: 20-30 տարեկանում են լինում նաև պաշտոնի բարձրացման հնարավորությունների մեծ մասը, աշխատավարձի բարձրացումը 2/3 չափով ու մի շարք այլ ճակատագրական իրադարձություններ:

от Elen

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *