Հարցեր, որոնց պատասխանը կօգնի Ձեզ փոխել Ձեր կյանքը՝ ճանաչելով ինքներդ Ձեզ: Այստեղ չկա ճիշտ կամ սխալ պատասխան, ավելին` կարիք չկա նույնիսկ պատասխանել, պետք է պարզապես մտածել ամեն հարցի շուրջ,

քանզի այստեղ կան ճիշտ ընտրված հարցեր, որոնցով կգտնեք շատ հարցերի պատասխաններ, որոնք Ձեզ պետք են ողջ կյանքի համար.
1. Ձեզ քանի՞ տարեկան կտայիք, եթե Դուք Ձեր տարիքը չիմանայիք: 2. Ո՞րն եք դուք նախընտրում՝ ձախողում առանց փորձելու, թե՞ ձախողում փորձելով: 3. Իմանալով,

որ կյանքն այդքան կարճ է, ինչո՞ւ ենք մենք անում էնպիսի բաներ ավելի շատ, որոնք չենք սիրում և առավել քիչ ենք անում այն ամենն, ինչ սիրում ենք: 4. Եթե աշխատանքը վերջացված է, ամեն բան ասված է և արված, ապա ի՞նչն է առավել գերակշռել՝ գո՞րծը, թե՞ խոսակցությունները: 5. Եթե Ձեզ թույլ տան ընդամենը 1 բան փոխել աշխարհում, ո՞րը կլինի դա:

6. Եթե փողի փոխարեն երջանկությունը լինի վարձատրումը, ապա ինչ աշխատանք Ձեզ կհարստացնի: 7. Դուք անում եք էն ամենն, ինչին հավատո՞ւմ եք, թե՞ հավատում եք էն ամենին, ինչ անում եք: 8. Եթե միջինում մարդկային կյանքը տևեր քառասուն տարի, ի՞նչ

կփոխեիք, որ այն լիարժեք ապրեիք: 9. Որքանո՞վ եք Դուք կառավարում էն ամենն, ինչ կատարվում է Ձեր հոգում: 10. Ինչի՞ մասին եք առավել շատ մտահոգվում՝ ճիշտ բաներ անե՞լ, թե՞ այն, ինչ անում եք, ճիշտ անել:

11. Դուք ճաշում եք 1-ի հետ, ով սկսում է վիր ավորել ու քննադատել մի անձի, ով Ձեր ընկերն է, իսկ նա չգիտի դա, ի՞նչ կանեք Դուք: 12. Եթե Դուք պետք է փոքրիկ երեխային ընդամենը 1 խորհուրդ տաք ողջ կյանքի համար, ո՞րը կլինի դա:

от Elen

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *