«Ո՞րն է ժամանակի տնտեսման ու կառավարման ամենաճիշտ մեթոդը»: Ձեզ ենք ուզում ներկայացնել ամենաշատ ձայներ ստացած պատասխանները: Ժամանակի ճիշտ կառավարման համար կան բազում մշակված համակարգեր: Դրանց մեծ մասի արդյունավետությունը ապացուցված է գործնականում: Այս օգտակար ցուցակից
կարող եք առանձնացնել ձեզ առավել հոգեհարազատ տարբերակը: 1. Որոշեք՝ ինչն է ձեզ համար առավել առաջնային, և հատկացրեք այդ խնդրին առանձնահատուկ ուշադրություն: Հակառակ դեպքում այս ամենի 80 տոկոսը, ինչ դուք կանեք այսօր, չի հանգեցնի որևիցե արդյունքի: Առանց որոշակի նպատակի ձեր ջանքերը զուր
ու ապարդյուն կլինեն: 2. Քունը, սնունդը և ֆիզիկական վարժությունները կարող են եռապատկել ձեր արդյուքնները, քանզի իրենք մեծացնում են կենտրոնացվածությունը, մոտիվացիան և էներգիայի մակարդակը: 3. 2 րոպեի կանոնը: Եթե դուք կարող եք անել մի գործողություն 2 րոպեում (օրինակ, պատասխանել նամակի կամ
կարգի բերել սեղանը), արեք դա հենց տվյալ պահին: Եթե դուք որոշեք դա հետաձգել, դա կտանի ավելի երկար ժամանակ, քան 2 րոպեն էր, և հետո, դեռ հարց է, դուք դա կանեք առհասարակ, թե ոչ: 4. 5 րոպեի կանոնը: Անընդհատ գործերը հետաձգելու ցանկության դեմ պայքարելու հիանալի միջոց է ոչ թե այդ ահռելի գործը միանգամից կատարել փորձելը, այլ
դրան հինգ րոպե հատկացնելը: Կարևորն այստեղ սկսելն է, իսկ հետո չեք էլ զգա, թե ոնց ամեն ինչ ավարտին կհասցնեք: 5. Սթեյնֆելդի կանոնը: Եթե ցանկանում եք լինել լավագույնը մի հարցում, ապա աշխատանք տարեք տվյալ ուղղությամբ, այսպես ասած՝ «մարզվեք» ամեն օր, նույնիսկ Սուրբ Զատիկին, Ամանորին և
մնացած բոլոր տոներին առանց որևիցե բացառության: 6. Աշխատեք ձեր սովորությունների վրա: Ճիշտ սովորությունները ամեն մի անձի տալիս են հսկայական առավելություն իրենց առաջ դրված նպատակներին հասնելու ճանապարհին: Խմբավորեք փոքր գործերը: