Յուրաքանչյուր մարդու հետ նման հոգևոր շփում ստեղծելը բոլորովին էլ հեշտ չէ: Մենք պետք է մեր մեջ շատ նուրբ աշխատանք կատարենք, որպեսզի լինենք ուժեղ, համբերատար, չվա խենանք վստահել և սիրել՝ ապրելով ժամանակակից սպառողական հասարակությունում: Բայց եթե փորձեք, կկարողանաք զարմանալի

արդյունքի հասնել. ի վերջո, հարազատ հոգիների միջև կապի այդպիսի այլ կապ՝ գոյություն չունի: 1. Այս մարդու ընկերակցությամբ դուք ավելի հանգիստ և հասկացող եք դառնում. Եթե ​​ինչ-որ մեկի հետ հոգևոր կապ ունեք, նրա ընկերակցությամբ դուք դրսևորում եք այնպիսի հատկություններ, ինչպիսիք են համբերությունը ու

հասկացողությունը: Այն, ինչի պատճառով դուք արագ կերպով կորցնում եք ձեր ինքնատիրապետումը այլ անձանց շրջապատում, այս մարդու ընկերակցությամբ ձեզ պարզապես չի էլ մտահոգում: Դա պայմանավորված է ինքներդ ձեզ առավել խորը գիտակցմամբ և ընկալմամբ: Այդ իսկ պատճառով դուք առավել շատ եք ձեզ հաշվետու, թե ոնց հաղթահարել ձեր թերությունները և թույլ կողմերը: 2. Երբևէ ոչ ոքի հետ հոգեպես ու

ֆիզիկապես այդքան մոտ չեք եղել. Մեր հասկացվածությունը և փոխհարաբերությունները հոգիների հետ, որոնց հետ հարազատ կապ ենք զգում՝ ամենախորը մակարդակի վրա են, որի օգնությամբ մենք անհավանական մերձություն ենք զգում նրանց հանդեպ: Որոշակի ժամանակահատվածից հետո այս մտերմությունը սկսում է տարածվել հոգևոր ոլորտի սահմաններից դուրս՝ դուրս գալով ֆիզիկական և

հոգեբանական մակարդակ: Այդ իսկ պատճառով ցանկություն է առաջանում անընդհատ միմյանց հետ լինել: 3. Նվիրվածություն ողջ կյանքում. Դուք սերտ կապ եք հաստատում և զգում եք, որ եկել եք այս աշխարհ, այդ թվում` Իրար մասին հոգ տանելու համար: Ինչ էլ որ ծրագրեք անել, ձեր հարազատ հոգին, նույնիսկ եթե դուք սիրահարված չեք նրան, միշտ ձեր կողքին կլինի: 4. Դուք մոռանում եք մնացած աշխարհի մասին։ Լինելով նրանց կողքին, շփվելով նրանց հետ՝ դուք որոշ

ժամանակ մոռանում եք մնացած աշխարհի մասին, ստեղծելով ձեր սեփական առանձնահատուկ իրականությունը: Հոգիներ, որոնց հետ մենք կապված ենք հարազատ կապերի միջոցով, ինչպես այն ամեն ինչը, ինչը արժեք ունի այս կյանքում՝ բոլորովին էլ հեշտ չէ գտնել: Նույնիսկ նրանց հետ հանդիպելուց հետո դուք ստի պված կլինեք որոշ ժամանակ հատկացնել այս կապը գիտակցելու և զգալու համար:

от Elen

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *