Համարձակություն/ Որոշումներ կայացնելու կարողություն: Առաջնորդը պիտի աչքի ընկնի իր համարձակությամբ և մինչև վերջ պայք արելու կարողությամբ։ Նա կարողանում է գրագետ կերպով հաշվարկել բոլոր ռի սկերն և ապացուցել իր տեսակետը։ Իսկ ղեկավարը վերլուծում է դրությունը, խորհուրդ է հարցնում նաև մյուսներից, ապա որոշում կայացնում։ Ինքնահեգնանք/Հումորի

զգացում: Հեշտ է ծաղրել մյուսներին, բայց շատ քչերն ունեն սեփական սխալները տեսնելու կարողություն։ Առաջնորդը ինքնահեգնանքով վերլուծում է իր իրագործած սխալները, ինչը վերացնում է աշխատակիցների մոտ առաջացող ավելորդ վախի ու ճնշվածության զգացողությունները։ Առանց ինքնահեգնանքի անհնար է ղեկավարել մարդկանց ու նաև մոտիվացնել, քանզի սեփական փորձը միշտ անջնջելի

տպավորություն է թողնում աշխատակիցների մոտ։ Ղեկավարների մոտեցումը բարդ իրավիճակներին այլ է․ նրանք ամեն ինչ փորձում են կարգավորել հումորի զգացումով։ Թիմին ոգևորելու ունակություն/Շփվելու կարողություն Եթե առաջնորդը չի կարողանում ոգևորություն առաջացնել, ապա ենթարկվողները ոչ միայն չեն գնա նրա հետևից, այլ նաև չեն լսի։ Խոսքն այս դեպքում ոչ թե հռետորական ընդունակությունների, այլև խոսքի ու ժի մասին է։ Առաջնորդի համար անձանց

էներգիայով լիցքավորելն անհրաժեշտ է օդի պես։ Իսկ ղեկավարներին բավական է միայն շփվելու կարողությունը՝ լսելու և գաղափարները ճիշտ վերարտադրելու ունակություն։ Բարդ ծրագրեր ղեկավարելու կարողություն/Կողմնորոշվելու կարողություն: Առաջնորդը պիտի կարողանա ինքնուրույն ղեկավարել բարդ ծրագրերը, որտեղ նա հնարավորություն ունի ներկայանալու որպես ծրագիրը ղեկավարող թրեյներ՝ թիմի հետ կիսվելով իր կատարած փորձաքննության արդյունքներով։ Ղեկավարը պետք է կարողանան

ճիշտ դեր տալ աշխատակիցներին ծրագիրը հաջողությամբ իրագործելու հարցում։ Երազելու կարողություն/Պատվախնդրություն Առաջնորդին բնորոշ ամենակարևոր հատկանիշներից մեկը երազելու և իր երազանքներով մյուսներին վարակելու կարողությունն է։ Հենց երազանքներն են առաջ գնալու ներքին շարժիչ ուժը։

Ղեկավարի համար ծրագիրն ընդամենը անհրաժեշտ է նոր արտադրանք ստեղծելու համար։ Նա չի խրախուսում նոր գաղափարները, որոնք կարող են փոխել աշխատանքն ավարտելու ժամկետները․ նա սիրում է որքան հնարավոր է շուտ հասնել արդյունքի։

от Elen

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *