Ինքնավստահությունը բոլոր ժամանակներում էլ համարվել և համարվում է հաջողության, լիդերության ցուցանիշը: Մեր դարը այդ հարցում բացառություն չի կազմում: Ինքնավստահ են անվանում այն մարդկանց, ովքեր բարձր են գնահատում իրենց իսկ կարողությունները և ունակությունները և կարծում են, թե սեփական ուժերը բավարար են

յուրաքանչյուր իրենց առաջ դրված առաջադրանքի լուծման համար: Ինքնավստահ մարդը միշտ անկեղծ խոսում է իր հույզերի, ցանկությունների մասին, կարողանում է մերժել, ունակ է շփման եզրեր գտնելու, զրույցը սկսելու ու ավարտելուն: Նա չի վախենում իր առաջ նոր

նպատակներ դնելուց ու հետամուտ է լինում դրանց արագ իրագործմանը: Անիքնավստահ անձը շփման և շրջապատի հետ փոխհարաբերությունների ընթացքում վախենում է սեփական կարծիքը արտահայտելուց, նրանք սկսում են ոչ միայն ակտիվ գործողություններից հրաժարվել, այլ նաև դադարում են իրենց առջև ընդհանրապես

նպատակներ դնել` կորցնելով իրենց հանդեպ, ինչպես նաև իրենց կարողությունների հանդեպ վստահությունն ու հավատը: Ինքնավստահությամբ փայլող մարդկանց հետ մարդիկ ձգտում են ավելի շատ շփվել, հասարկության մեջ նման մարդիկ իրենց արժանի և հարմարավետ են զգում, որովհետև բոլորը ձգտում են նմանվել իրենց: Ֆլորենցիայի հոգեբանների խումբը, անցկացնելով

մի շարք ուսումնասիրություններ, պարզեցին, որ անձանց մոտ առաջադրանքի բարդացման հետ մեկտեղ մեծանում է ոչ միայն սխալների քանակը, այլ նաև ինքնավստահությունը: Հեղինակները նշում են, որ այդ երևույթի հոգեբանական մեխանիզմները դեռևս հստակ բացատրություն չունեն: Ամեն դեպքում պետք է հիշել, որ ինքնավստահությունը դա խաբուսիկ երևույթ է, քանզի մենք կարող ենք տեսնել միանգամյա գոյություն չունեցողը: Յուրաքանչյուր դեպքում մեզանից ամեն մեկն էլ անծանոթ իրավիճակում

հայտնվելիս անինքնավստահության մասին կարող է խոսել: Դա բացարձակ նորմալ երևույթ է, ու խոսել անձի անիքնավստահության մասին այստեղ այդքան էլ տեղին չէ: Սակայն եթե տա գնապը և անինքնավստահությունը ուղեկցում են սովորական և իրեն լավ ծանոթ իրադրություններում, ապա այստեղ արդեն հոգեբանի միջամտությունը անխուսափելի է:

от Elen

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *